ԱՄՆ-ը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին՝ հայտարարել է երկրում Ամերիկայի դեսպանատունը՝ X-ի իր էջում։

Դիվանագիտական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի և քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի հանդիպման լուսանկարը, հաղորդելով՝ «Դեսպան Մարկ Լիբբին մտահոգություն հայտնել Իբադօղլուի առողջության վերաբերյալ:

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և «ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»։

53-ամյա Իբադօղլուն ճաղերի ետևում էր հայտնվել անցած տարվանից՝ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներից։ Արևմուտքի շարունակական քննադատություններից հետո այս տարվա ապրիլին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինվել է տնային կալանքով