Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կայցելի Վրաստան և Հայաստան՝ ներգրավվելու ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարին:
Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան, ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն, կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև նրա այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։
Վրաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան, ըստ հաղորդագրության, կընդգծի ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունը «օտարերկրյա ազդեցության» օրենքի և այլ ոչ լիբերալ օրենսդրության և վրացական կառավարության հռետորաբանության վերաբերյալ: Զեյան նաև կընդգծի ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, վրաց ժողովրդի հավատարմությունը եվրաատլանտյան ինտեգրմանը և աջակցությունը Վրաստանին 32 տարվա գործընկերության ընթացքում:
Հուլիսի 9-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաուեր. Եռակողմ հանդիպմանը Բլինքենի ուղերձն է լինելու՝ կողմերը շատ մեծ, անհավանական ճանապարհ են անցել և մոտ են խաղաղությանը