Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել սերբական Ventrade և Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) հիմնված International Business Corporation Bar (IBC) ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը աջակցելու համար։
ԱՄՆ արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) իր հայտարարության մեջ նշել է, որ Ventrade-ը Ռուսաստանին վաճառել է ռազմական ռադիոկայաններ, մինչդեռ IBC-ն փոխանցել է հաստոցային սարքավորումներ, գնդիկավոր առանցքակալներ ռուսական ընկերություններին, այդ թվում՝ մեկին, որն արդեն իսկ ԱՄՆ պատժամիջոցների տակ է։
Առևտրային տվյալները ցույց են տալիս, որ Ventrade-ը հիմնադրվել է 2022 թ. ապրիլին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից կարճ ժամանակ անց, իսկ IBC-ն պատկանում է Մոնտենեգրոյում հիմնված ռուսաստանաբնակ Սերգեյ Կոկորևին՝ սկսած 2021 թվականից, և 2023թ. նրա եկամուտները զգալիորեն աճել են՝ հասնելով մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի։
Արդեն իսկ OFAC-ն պատժամիջոցների է ենթարկել Ռուսաստանի հետ առևտրով զբաղվող հինգ այլ սերբական ընկերություններ։