ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմն ուղիներ է «մշակում»՝ վերացնելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։
Միացյալ Նահանգները դժկամությամբ է գալիս այն գաղափարին, որ թույլատրի իր տրամադրած զենքի կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար՝ մտահոգված լինելով, որ այս ամենն էլի ավելի կսրի հակամարտությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ հորդորեց արևմտյան երկրներին՝ վերացնել սահմանափակումները։ Գերմանիայում հավաքված ռազմական և պաշտպանության ոլորտի առաջնորդներին նա կոչ արեց չզսպել իր երկրի կարողությունը՝ պայքարելու Կրեմլի ուժերի դեմ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ ասաց, որ սահմանափակումների վերացումը «պատերազմի խաղի կանոնները չի փոխի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հեռահար զենքեր օգտագործելու թույլտվություն է խնդրել դաշնակիցներից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորելը պնդում է՝ Կիևն իրավունք ունի թիրախավորել այն վայրերը, որտեղից հարձակվում են իր վրա