Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարում է՝ Բաքվում Ադրբեջանի իշխանամետ շրջանակների հարձակումների թիրախում է հայտնվել, ընդ որում, ինչպես պնդում է, բանը կարող էր ֆիզիկական հարձակման հասնել, եթե չլինեին ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայողները։
«Եթե դեսպանատունը չպաշտպաներ ինձ, ես կհայտնվեի հիվանդանոցում», - վերադառնալով Վաշինգտոն՝ հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչը։
Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսականն անցած օրերին ամերիկյան պաշտոնական պատվիրակության կազմում էր ժամանել Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։
Փալոնը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, անցած տարիներին այցելել է նաև Արցախ, հեղինակել է Լեռնային Ղարաբաղի աջակցության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծեր։ Վերջին ամիսներին իր բազմաթիվ հրապարակային ելույթներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը և պնդել, որ Ալիևի բանակը էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։
Պաշտոնական Բաքուն իր հերթին պարբերաբար քննադատել է կոնգրեսականին։
Բաքվում արդեն նախագահ Իլհամ Ալիևը հրաժարավեց ամերիկյան պատվիրակության կազմում նրան ընդունել։ Փալոնը պնդում է՝ Ադրբեջանի իշխանություններն այդքանով չեն սահմանափակվել, Ադրբեջան ժամանելուն պես, ասում է, իրեն սկսեցին հետապնդել բողոքի ակցիաները՝ օդանավակայանից մինչև համաժողովի անցկացման վայր, և նույնիսկ հյուրանոցում, որտեղ իջևանել էր։
Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով՝ ամենուր բախվում էր տեղական լրատվամիջոցների «թշնամական հարցերին», իսկ հյուրանոցի մոտ ցուցարարները պաստառներով և վանկարկումներով Ալիևի վարչակազմից պահանջում էին «պատասխանատվության ենթարկել» ամերիկացի բարձրաստիճան հյուրին։
«Հստակ է, որ այդ ամենը կազմակերպվել է կառավարության կողմից: Ահա թե ինչի մասին է խոսքը՝ որպեսզի ցույց տան, որ չեն ուզում մենք այնտեղ լինենք և բարձրաձայնենք մեր մտահոգությունները», - ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կայքէջում հրապարակված հաղորդագրություն ընդգծում է կոնգրեսական Փալոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ նամակով դիմել են Բլինքենին, ՓաուերինFrance-Presse գործակալությունը նկատում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները կոնգրեսականի այցի ընթացքում սխալ տեղեկություններ էին հրապարակում նրա և ԱՄՆ պետդեպարտամենտի մասին, մասնավորապես, պնդում, թե իբր փորձ է արվել հարձակվել ցուցարարների վրա, մինչդեռ, ինչպես շեշտում է գործակալությունը, իրականում Փալոնն էր այն անձը, որին վնաս էր սպառնում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Բաքվի հյուրանոցում, որտեղ իջևանել էր կոնգրեսականը, «շուրջ հիսուն հաստավիզ» էր սպասում նրան, իսկ տեղական ոստիկանությունը հրաժարվում էր հյուրին ետնամուտքով ուղեկցել, Փալոնին պաշտպանել է միայն ԱՄՆ դեսպանատան տրամադրած թիկնապահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի կոնգրեսականն ընդհատել է Բաքու այցը և վերադարձել ԱՄՆ«Հստակ էր, որ նրանք ցանկանում էին հարձակվել ինձ վրա», - ասել է քաղաքական գործիչը և հավելել․ - «Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում»։
Ընդ որում ոչ միայն Փալոնը, այլ նաև ԱՄՆ պատվիրակության կազմից սենատոր Էդ Մարքին է հայտարարել, թե ինքը նույնպես ոտնձգությունների է բախվել Բաքվում և ստիպված է եղել խնդրել, որպեսզի իրեն թիկնապահ տրամադրեն։
Սենատորը երկուշաբթի օրը COP29-ի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևի վարչակազմի հասցեին կոշտ քննադատություն էր հնչեցրել և կոչ արել ազատ արձակել ինչպես ադրբեջանցի քաղբանտարկյալներին, այնպես էլ հայ ռազմագերիներին։ Մինչ այդ էլ նա հայտարարել էր, թե այդ կլիմակայական համաժողովն Ադրբեջանի իշխանությունը կազմակերպում է սեփական վարկանիշը բարելավելու մղումներով։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս ավտորիտար նավթային պետությունները անտեսեն ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ կլիմայական սպառնալիքները։ Դրանք պետք է լուծվեն համապարփակ կերպով», - երեկ Վաշինգտոնում հայտարարում էր ամերիկացի սենատորը։
Պաշտոնական Բաքուն առայժմ չի արձագանքել ԱՄՆ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հայտարարություններին։
Սա միակ դիվանագիտական սկանդալը չէ, որը տեղ գտավ Ադրբեջանի հյուրընկալած կլիմակայական համաժողովում։ Անցած շաբաթ մեծ աղմուկ բարձրացրեց Իլհամ Ալիևի ելույթը, որի ընթացքում աշխարհում որպես բռնապետ հայտնի Ադրբեջանի առաջնորդը Ֆրանսիայի, Նիդերլանդների, Եվրամիության իշխանություններին էր մեղադրում «մարդու իրավունքների ոտնահարումների», «հանցագործությունների» և իրեն քննադատելու համար։ Այդ ելույթից հետոՖրանսիայի բնապահպանության նախարարը չեղարկել է Բաքվում կլիմայական հարցերով բանակցություններին իր մասնակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են չեղարկել, և ովքեր Բաքվում չեն մասնակցում COP29-ինYour browser doesn’t support HTML5