Մառախուղի պատճառով օդային օգնությունը հնարավոր չէ, ասել է Իրանի արտակարգ իրավիճակների վարչության խոսնակը։
Նա նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր շտապօգնության 8 մեքենա է ուղարկվել։ Նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ցամաքում աշխատանքներին մասնակցում է առնվազն 40 փրկարարական ջոկատ։
«Փրկարարական տարբեր խմբեր շարժվում են դեպի տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով տարածք հասնելը կարող է ժամանակ պահանջել», - ավելի վաղ ասել է ներքին գործերի նախարարը։
Ռայիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր անց. ինչ է հայտնի