Ալիևն այցելել է Ջաբրայիլ ու Զանգելան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ջաբրայիլ (Ջրական), որտեղ, ըստ ադրբեջանական աղբյուրների, մասնակցել է չորս գյուղերի հիմնարկեքի արարողության։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ալիևը նաև Զանգիլան (Կովսական) է այցելել, որտեղ նրա մասնակցությամբ տեղի է ունեցել հյուրանոցի բացում։

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև այս տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել Ղարաբաղում, իսկ առաջիկա 2 տարում այդ թիվը հասցնել 140 հազարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․«Մինչև 2026-ի ավարտը նախատեսվում է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վերադարձնել ավելի քան 140 հազար քաղաքացու»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ փող լվանալու ևս մեկ միջոց