«Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այդ հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավելել՝ «վստահ եմ՝ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադարձի ժամանակ»։
Անցած հունիսին Ադրբեջանի առաջնորդը Երևանից պահանջել է «հստակ պատասխան տալ՝ ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»։
Ալիևը պնդել է՝ այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»