Ալիևը կրկին Ստեփանակերտում է

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում, արխիվ

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ժամանել է 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով Բաքվի վերահսկողության տակ հայտնված Ստեփանակերտ, որտեղ մասնակցել է «Հաղթանակի այգու» հիմնարկեքի արարողությանը։

APA գործակալության տեղեկություններով՝ այգու ընդհանուր տարածքը կազմելու է 13 հեկտար։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այգու համար նախատեսված տարածքում գտնվող շինությունների մեծ մասն արդեն իսկ քանդվել է, մյուս մասի ապամոնտաժումը կավարտվի մոտ ապագայում։