Ալիևը և Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է. - «Երբ ամբողջը համաձայնեցվի»:

Հարցին էլ, թե ե՞րբ կհամաձայնեցվի, այս տարի հնարավո՞ր է, Ալիևն ուսերն է թոթվել:

Նույն հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իր առաջարկն արդեն արել է:

«Ես կարծում եմ՝ բավարար համաձայնեցված բովանդակություն կա, որ ստորագրենք հենց հիմա», - հայտարարել է Փաշինյանը:

Պաշտոնական Երևանը վերջին շրջանում քանիցս պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված հոդվածներով, Բաքուն, սակայն, դեմ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն հույս ունի մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի հոդվածներ ստորագրել Ադրբեջանի հետ. նախագահՀայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ամիրբեկով Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը. վարչապետՓաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ