Ալիևն այսօր այցելել է Ջաբրայիլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջ հետ այսօր այցելել է Ջաբրայիլ, որտեղ մասնակցել է բնակելի նոր համալիրի բացմանը։ Խոսելով բնակիչների հետ, նա ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլի գործողությունը շատ մեծ նշանակություն է ունեցել, քանի որ այն «ազատագրված առաջին քաղաքն էր»։

Ալիևը կրկին պնդել է, որ Ադրբեջանը սեփական ուժերով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և հերթական անգամ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին և Արևմուտքին։

«Այսօր Ամերիկան պատժամիջոցներ է մտցնում Ադրբեջանի դեմ և դրանից հետո նրանք ասում են՝ եկեք ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ խոսք կարող է գնալ բարեկամության մասին»,- - ըստ «Թրենդ» գործակալության ասել է նա, հերթական անգամ քննադատելով նաև Ֆրանսիային։

Ֆրանսիան և նրա նման արևմտյան երկրները ամեն ինչ անում էին օկուպացիան հավերժացնելու համար», - Ջաբրայիլում ասել է Ալիևը։