Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից մոտ մեկ ժամ անց Միխաիլ Կավելաշվիլին առաջին շնորհավորական ուղերձն է ստացել։
Առաջինը նրան շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Ադրբեջանի պետական լրատվական Azertag գործակալությունը։
«Ուրախ ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքի վրա կառուցված մեր երկկողմ հարաբերությունները համակողմանիորեն և հաջողությամբ զարգանում են։ Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման և տնտեսական ներուժի իրացման», - նշված է Ալիևի շնորհավորական ուղերձում։
Խորհրդարանում ընտրական կոլեգիայի 300 անդամներից 224-ն այսօր քվեարկել են Կավելաշվիլի օգտին։ Վրաստանի պաշտոնից հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունների օրինականությունը չեն ճանաչում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանում այսօր երկրի նախագահ են ընտրում