Ալիև․ «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները»

«Մենք բարձր ենք գնահատում ռուս-ադրբեջանական գործակցության ներկա մակարդակը, որը դաշնակցային բնույթ ունի», - Ռուսաստանի օրվա առթիվ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության ամուր ավանդույթները Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման հուսալի հիմք են հանդիսանում», - նշված է Ալիևի ուղերձում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Այսօր երեկոյան Պուտինը կընդունի Թուրքիայի ԱԳ նախարարին»