Լիբանանի վրա Իսրայել հարձակումների, Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընդլայնման մտահոգությունների ֆոնին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր եզակի հանրային քարոզ կկարդա։
Խամենեին իր ուրբաթօրյա քարոզը կկատարի Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Խոմենի մզկիթում։ Ակնկալվում է, որ նա նաև հուշումներ կանի հակամարտությունում Իրանի հետագա քայլերի մասին:
Խամենեին վերջին անգամ ուրբաթօրյա քարոզ է անցկացրել 2020 թվականի հունվարին՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Քասիմ Սոլեյմանի մահից հետո։
Նախքան քարոզը, կկատարվի կրոնական արարողություն՝ ի հիշատակ անցյալ շաբաթ սպանված «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի։
Հասան Նասրալլան Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության երկարամյա ղեկավարն էր։ Նա սպանվել է սեպտեմբերի 27-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածների հետևանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հարվածներ Բեյրութին, ըստ հաղորդումների, թիրախում «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքն» է