Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել՝ անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նկատի ունենալով երեքշաբթի օրը Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, այսօր ասել է՝ «մի քանի գիշեր առաջ մեր զինված ուժերի փայլուն գործողությունները լիովին օրինական էին»։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պաշտպանում են Իսրայելի անվտանգությունը, որպեսզի այն դարպաս դարձնեն տարածաշրջանից դեպի արևմուտք էներգակիրների արտահանման համար։ Բայց Ալի Խամենեիի խոսքերով՝ տարածաշրջանում Իսրայելի դեմ դիմադրությունը չի նահանջի։

Խամենեին խոսել է Թեհրանի կենտրոնում գտնվող մզկիթում, որտեղ նախքան նրա քարոզը կրոնական արարողություն է անցկացվել անցած շաբաթ սպանված «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակին։

Խամենին վերջին անգամ ուրբաթօրյա քարոզ էր անցկացրել 4 տարի առաջ։