Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։
Նա հինգշաբթի օրը Հունգարիայի խորհրդարանում հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ:
Խորհրդականները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Սիմոնյանը Լասլո Կյովերին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Հունգարիայի արտգործնախարարը սեպտմբերին Երևանում մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Նա այդ օրերին հայտարարեց, որ Բուդապեշտը պատրաստ է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրել՝ շեշտելով Հունգարիան միշտ եղել է խաղաղության ջատագովը։
ԵՄ Խորհրդը նախագահում է Հունգարիան։ Պետեր Սիյարտոն Երևանում նաև հայտարարեց, որ նոյեմբերին, ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունը