Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է, տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, որպես հետաձգման պատճառ նշելով Կանադայում ստեղծված ներքաղաքական լարվածությունը։
Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ կանադական կողմի նախաձեռնությամբ Ալեն Սիմոնյանն ու Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսը հեռախոսազրույց են ունեցել, Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։
Սիմոնյանը Օտտավա պետք է մեկներ սեպտեմբերի 25-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օտտավան Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցությունների կոչ է անում