Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ այսօրվա իրադարձությունները որակում է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։
Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ նախագահն ասաց, որ ընդդիմադիրները «խորհրդարանի վրա հարձակմամբ փորձել են լրացնել» սահմանված 96-ամյա վերջնաժամկետը:
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև այսօր բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Այդ ժամանակ խորհրդարանում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը։
Հայտնի է մոտ 80 տուժածի մասին, ովքեր դիմել են տարբեր ԲԿ-ներ։
Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակեց «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։
«Իրականացնողներն ու հրահանգ տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշեց նա։
Ալեն Սիմոնյանը ևս խոսեց իրավական հետևանքների մասին. «Մտքներով չանցնի, որ խուլիգանությամբ, զոռբայությամբ, դրսից գյադաների բերելով կարողանալու են խուժանություն անել: Բացառված է», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընթանում է մշտադիտարկում. ՆԳՆ խոսնակը՝ ոստիկանության գործողությունների մասինՈստիկանությունն իրականացնում է «օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջանակներում», խորհրդարանի ամբիոնից ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ-ի հարակից տարածքում իրավիճակի մասին։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ազատության» հարցին, թե արդյոք ոստիկանության այսօրվա գործողություններին առնչվող ծառայողական քննություն ընթանո՞ւմ է, պատասխանել է, որ ընթանում է մշտադիտարկում։