Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
ՈւԵՖԱ ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է Ֆուտբոլի ֆեդերացիան։
65-ամյա Պետրակովը հավաքականը ղեկավարում էր 2023-ի հունվարից։
Հավաքականը Ազգերի լիգայի չորրորդ տուրում «Հանրապետական» մարզադաշտում Հյուսիսային Մակեդոնիային պարտվեց 0։2 հաշվով։
Սկոպյեում կայացած առաջին խաղում դարձյալ հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան 2:0 հաշվով։
Այժմ խմբում առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը միավոր է բերում Ֆարերյան կղզիներից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետրակով. «Վաղը լավ հանդիպում է սպասվում»