Ալեքսանդր Լուկաշենկոն ևս 32 քաղբանտարկյալի է ներում շնորհել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ևս 32 քաղբանտարկյալի է ներում շնորհել։

Հաղորդվում է՝ «Էքստրիմզի» համար մեղադրված 32 քաղաքացիներից 17-ը խրոնիկ հիվանդություններ ունեն: Ազատ արձակվածների անունները չեն հրապարակվում։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ 2020-ի ընտրություններին հաջորդած ցույցերի պատճառով ավելի քան 1000 մարդ շարունակում է ճաղերի հետևում մնալ։ Վերջին ամիսներին Լուկաշենկոն մի քանի անգամ է նման որոշում կայացրել, որոշ փորձագետների կարծիքով, այս քայլերով փոձում են բարձրացնել նախագահի վարկանիշը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն ներում է շնորհել ցույցերի հետ կապված 30 դատապարտյալի