Ալ-Շարաան ստորագրել է Սիրիայի ժամանակավոր Սահմանադրությունը

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան այսօր Դամասկոսում ստորագրել է երկրի Սահմանադրական հռչակագրի տեքստը, որը անցումային շրջանում արաբական հանրապետության հիմնական օրենքի դեր է կատարելու։ Այս մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը նշելով, որ այսօր ուժի մեջ մտած հռչակագրի համաձայն անցումային շրջանը երկրում տևելու է հինգ տարի։

Փաստաթղթի համաձայն՝ Սիրիայի օրենսդրությունը հիմնված է լինելու իսլամական իրավունքի դրույթների վրա, իսկ նախագահ կարող է ընտրվել բացառապես մահմեդական հանդիսացող քաղաքացին: