«Ինչպես ցույց տվեց այսօրվա հարձակումն Անկարայում, արդարացում չկա ահաբեկչությանը և անմեղ մարդկանց վնասելուն», - հայտարարում է պաշտոնական Երևանը:
«Հայաստանը, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին և բռնության այսպիսի ակտերին», - ասված է X-ում Հայաստանի արտգործնախարարության գրառման մեջ, որի հասցեատեր որպես նշված է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը:
Անկարայում՝ ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա այսօր կատարված զինված հարձակման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Անկարայում՝ ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա․ առնվազն 4 զոհ, 14 վիրավոր