Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտոնապես և ուղիղ մերժեց վարչապետ Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր չի դնում։ Աղազարյանը ուղերձ է հրապարակել 24news-ի եթերում։
«Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը», - հայտարարեց Աղազարյանը՝ «իր կյանքի ծանրագույն որոշումը» որակելով սա:
Աղազարյանի մանդատի դեմ գործընթացը սկսվեց Ազգային ժողովում Քննչական կոմիտեի այժմ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվից հետո։ Քյարամյանը մեղադրել էր, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Փաշինյանն օրեր անց խոստովանեց, որ խնդրել է Աղազարյանին մանդատը վայր դնել։
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկ այլ գործով էլ է Աղազարյանն առնչվում. կասկած կա, որ հովանավորել է մանր եղջերավորների բիզնես։
Փաշինյանին մերժելը պատգամավորը պայմանավորում է նաև այս գործերով: «Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, որին ես գնացել եմ», - հայտարարեց Աղազարյանը հարցազրույցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ճնշումներով մանդատ վայր չեմ դնի. Հովիկ Աղազարյանը շարունակում է պայքարելԱղազարյանին մանդատի հարցով թիմում «ճնշում են», բայց նա սպասում է Մոսկվայի ընկերոջըԸնդդիմանա՞լ, թե՞ ենթարկվել. Աղազարյանը երկուշաբթի կասի «Կպակասի մի հավեսին պատգամավոր». ի՞նչ կլինի, եթե Աղազարյանը մանդատը կորցնիԻրավապահները առգրավել են Աղազարյանի հեռախոսը 5 ժամ հարցաքննելուց հետո
Մանրամասները՝ քիչ անց