ԱԳ փոխնախարարը հաստատում է՝ ԵՄ-ում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը արձագանքելով լուրերին, թե ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նկատմամբ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել, ասաց. «Մեր հասած տեղեկություններով` ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչել, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաև Եվրամիությանը։ Եվ այդ հարցով հետաքննում է տեղի ունենում»։

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է, որ սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից։ Հայաստանի դեսպանությունն այս առնչությամբ պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի: