ԱԷՄԳ ղեկավարը վաղը կայցելի Կուրսկի ատոմակայան

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսի, արխիվ

ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին այսօր հայտարարել է, որ ծրագրում է վաղն այցելել Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող ատոմակայան։

«Հաշվի առնելով լուրջ իրավիճակը՝ ես անձամբ եմ ղեկավարում ԱԷՄԳ-ի վաղվա առաքելությունը Ռուսաստանի Կուրսկի ատոմակայանում», - X-ում գրել է Գրոսսին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել՝ «խուսափելու միջուկային վթարից, որը կարող է լուրջ ռադիոլոգիական հետևանքներ ունենալ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեժ մարտերն ու ռմբակոծությունները Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվում ենԳրոսսին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Կուրսկի ատոմակայան