Ադրբեջանը պատրաստվում է բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ։
Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2 հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է. - «Հայերն իհարկե մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է»։ «Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը», - հաղորդավարի ենթադրյալ խոսքերն է մեջբերում ադրբեջանական APA գործակալությունը՝ առանց պատրաստվող բողոքի մասին պաշտոնական հղումներ տալու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շքեղ հանդիսությամբ Փարիզում բացվեցին Օլիմպիական խաղերը