Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների՝ Ռուսաստանում և այլ վայրերում. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ վայրերում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպման համար հարթակ տրամադրելու Մոսկվայի պատրաստակամությունը։

«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում»,- ասել է Հաջիզադեն։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։

Երևանը դեռ չի արձագանքել Մոսկվայից հնչող առաջարկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կրկնում է հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը