Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության ստորաբաժանումները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ

Ադրբեջանի բանակում զորավարժություններ են անցկացրել ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության ստորաբաժանումները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ընթացիկ տարվա պլանով, դաշտային պայմաններում անցկացված մարտավարական-հատուկ զորավարժություններին մասնակցել են ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության ստորաբաժանումները։

Ըստ զորավարժության սցենարի՝ դրանք բերվել են մարտական պատրաստվածության աստիճանի և տեղակայվել նշանակված շրջանում։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանությունը պլանավորելու, ստորաբաժանումներին իրազեկելու գործողություններ։

Զորավարժությունում ներգրաված զինվորականների քանակի, տեխնիկայի, անցկացման վայրի ու ժամկետների մասին չի հաղորդվում։