Ադրբեջանում զինծառայող է մահացել

Ադրբեջանցի զինվոր, արխիվ

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել, հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարությունը որպես զինծառայողի մահվան պատճառ նշելով սրտային սուր անբավարարությունը։

Ըստ գերատեսչության՝ Ասգար Ասադլիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։

Զինծառայողի մահվան փաստով հետաքննություն է ընթանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել. զեկույց