Ադրբեջանցի իրավապաշտպաները երկրի քաղբանտարկյալների նոր ցանկ են հրապարակել։ Դրանում 303 մարդու անուն է ներառված, այս տարվա մարտին կազմված ցուցակի համեմատ ադրբեջանցի քաղբանտարկյակների թիվը ավելացել է 16-ով։
«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ վերջին երեք ամիսներին այդ ցանկից հանվել է միայն ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի անունը, որի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Ադրբեջանցի իրավապաշտպանների ուսումնասիրության համաձայն, ճաղերի ետևում են գտնվում տասնյակ լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավատացյալներ։
Նշվում է, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում 300-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում քաղբանտարկյալների թիվը հասել է 288-ի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել. HRW