Ադրբեջանում վերջին պատրաստություններ են տեսնում վաղը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այսօր Բաքվում առաջիկա քվեարկությանն է անդրադարձել Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։
Նրա խոսքով՝ Միլի մեջլիսի 125 մանդատների համար 990 թեկնածու է պայքարելու։
«Քվեարկության ընթացքին հետևելու են նաև միջազգային կազմակերպությունների դիտորդները։ Դրանց թվում են լինելու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի 227 և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 61 դիտորդներ», - հայտարարել է Փանահովը։
Ադրբեջանական ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն կիրակի երեկոյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը