Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Իտալիայում է

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիև, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում։

Այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան մի շարք հանդիպումներ կունենա Իտալիայի ռազմական ղեկավարության հետ, կայցելի պաշտպանական արդյունաբերության ընկերություն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։ 2023 թվականի ամռանը հայտարարվեց Բաքվի կողմից իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին։ Այս տարվա հունիսին Ադրբեջանը ստացավ C-27J Spartan մակնիշի օդանավը՝ ազդարարելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ադրբեջանն ու Իտալիան հարաբերությունների նոր էջ են բացում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են ռազմական ոլորտի համագործակցությունը