Ադրբեջանի Զինված ուժերում հերթական զորավարժություններն են

Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացնում, այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ղեկավար անձնակազմի գործնական հմտությունները պայմանական թշնամու կողմից անակնկալ օդային հարձակումները հետ մղելու գործողությունները», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել նաև այս ամսվա 17-ին: Հաղորդագրության համաձայն՝ «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել է դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել