Բաքվի Նասիմի շրջանային դատարանը զրպարտության մեղադրանքով հետապնդվող Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի դատավարության օր է նշանակել սեպտեմբերի 19-ը։
Անցյալ ամիս Քերիմլին տեղեկացվել էր, որ իր դեմ հետաքննություն է սկսվել Այդին Ալիևի հայցի հիման վրա, որը 2019 թվականին հեռացվել էր կուսկացությունից, սակայն, դատարանի որոշմամբ, նրա անդամությունը վերականգնվել էր։
Եթե Քերիմլին մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ մինչև վեց ամսվա ազատազրկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայտարարել է իր դեմ նոր քրեական գործի մասինՍեպտեմբերի 12-ին դատարանի որոշումը հրապարակելուց անմիջապես հետո Քերիմլին դատարանին մեղադրեց «քաղաքական պատվեր» կատարելու համար։
Ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները և ընդդիմադիր ակտիվիստները հաղորդում են, որ 2013 թվականից ոստիկանությունը փորձել է ստիպել մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների ցուցմունքներ տալ Քերիմլիի դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակնհայտ քաղաքական ռեպրեսիա․ ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդը՝ իր դեմ նոր քրգործի մասին