Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են «նոր ցուցանմուշներով» «ռազմավարի պուրակի» համալրման մասին։
Այս պուրակը կառուցվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որտեղ տեղադրված են հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։
Ադրբեջանական APA գործակալության համաձայն, «նոր ցուցանմուշները» հրթիռային կայանքներ կամ այդ համակարգին մաս կազմող սարքավորումներ են, որոնք ներկայացվել են այսօր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված լրատվական շրջայցի ժամանակ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը խնդրահարույց էր համարել այդ պուրակի ստեղծումը և Ալիևի վարչակազմից պահանջել՝ հեռացնել ազգային ատելության և խտրականության տարրեր պարունակող ցուցանմուշները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակ է հղել Ալիևին, քննադատել Բաքվի «Ռազմավարի պուրակը» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն շարունակում է արդարացնել «ռազմավարի պուրակի» գոյությունը