Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մեկնել է Բելառուս

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ։

Նրան Բելառուսի մայրաքաղաքի օդակայանում դիմավորել են Բելառուսի խորհրդարանի խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան և բարձրաստիճան այլ օրենսդիրներ:

Գաֆարովայի ղեկավարած պատվիրակության կազմում են Ադրբեջանի խորհրդարանի՝ Բելառուսի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Զիյադ Սամեդզադեն, պատգամավորներ Ագալար Վելիևը և Արզու Նագիևը, պաշտոնատար այլ անձինք։

Մինսկում նախատեսված են Գաֆարովայի և նրան ուղեկցող օրենսդիրների հանդիպումները Բելառուսի խորհրդարանականների և պաշտոնատար այլ անձանց հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գաֆարովան որոշ մանրամասներ է հաղորդել Սիմոնյանի հետ հանդիպումից