Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն են կազմակերպում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ հուլիսի 17-ին Բաքվում մեկնարկում է երկօրյա համագումար, որին կմասնակցեն Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող տարածքների 15 քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ։
Մասնակցելու են պատվիրակներ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից ու այլ տարածաշրջաններից:
«Համագումարի մասնակիցները կքննարկեն ֆրանսիական գաղութատիրությունից ազատագրվելու և անկախության համար առավել կազմակերպված պայքարի համակարգման գործողությունները», - ասված է «Բաքվի նախաձեռնող խմբի» հաղորդագրության մեջ։
Ալիևի վարչակազմը Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում դեռևս ամիսներ առաջ է սկսել ակտիվորեն հիշատակել «ֆրանսիական գաղութատիրությունը», պետական մակարդակով համաժողովներ կազմակերպել՝ քննարկելու Ֆրանսիայի քաղաքականությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Կալեդոնիայում վերսկսվել են անկախականների բողոքի ակցիաները