Ադրբեջանի ու Ղազաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Ջունգարի Ալաթաուի լեռներում երեկվանից «Ոսկե արծիվ – 2024» համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Ըստ Ադրբեջանի պաշտանության նախարարության՝ երկու երկրների զինվորականները հետախուզական առաջադրանքներ են իրականացնում բարձր լեռնային պայմաններում՝ դժվարանցանելի տեղանքներում։
Զորավարժությունների առաջին օրը ժայռամագլցման տեխնիկայի կիրառման, ժայռերից վերելքի և վայրէջքի, բարձրության վրա առաջին բուժօգնության և վիրավորների տարհանման ուսումնամեթոդական պարապմունքներ են անցկացվել։
Նշվում է, որ զորավարժությունների նպատականը զինվորների մարտավարական հմտությունների կատարելագործումն ու ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում և որ դրանք կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվել։
Հուլիսին Ադրբեջանի զինուժը Ղազախստանում մասնակցել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ զորավարժություններին։ "Biplestik-2024" վարժանքներին ներգրավված էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերից շուրջ չորս հազար զինվորական, մինչև 700 միավոր զինտեխնիկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում ավարտվել են "Biplestik-2024" զորավարժությունները