Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանցի զինվորները՝ զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսնկար

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։

Հուլիսին Ադրբեջանի զինուժը Ղազախստանում մասնակցել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ զորավարժություններին։ "Biplestik-2024" վարժանքներին ներգրավված էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերից շուրջ չորս հազար զինվորական, մինչև 700 միավոր զինտեխնիկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում ավարտվել են "Biplestik-2024" զորավարժությունները