Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ՝ SOCAR-ը, դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր։

Իսրայելի Միջերկրական ծովի ավազանի ամենամեծ գազային հանքավայրերից մեկի՝ «Թամար» նախագծի բաժնետոմսերի 10 տոկոսն այժմ պատկանում է ադրբեջանական պետական ընկերությանը, հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները։