Բաքուն կրկին մեղադրում է Հայաստանի զինված ուժերին «Նախիջևանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների համար»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրության մեջ նշել է, թե «կրակոցներն արձակվել են» Վեդիի մոտի դիրքերից։
Այսօր առավոտյան ևս Ադրբեջանը նմանատիպ հայտարարություն էր արել, որը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր։
Եվրամիության դիտորդները ևս հաստատել էին՝ Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չեն տեսել։
Այս հաղորդագրության վերաբերյալ արձագանք դեռևս չկա։
Երեկ ևս երկու հայտարարություն էր Երևանը ապատեղեկատվություն որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին կրակոցների մասին լուրերի նպատակը՝ տարաբնույթ. մեկնաբանություններ