Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ 24-ամյա Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։
«Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են», - նշված է հաղորդագրությունում։