Գերմանիայում բուժվող ուկրաինացի 2 զինծառայողի սպանության կասկածանքով ռուսաստանցի է ձերբակալվել

Արխիվ

Բավարիայի ոստիկանությունը հայտնում է, որ Գերմանիայի առևտրի կենտրոններից մեկում անցած շաբաթ օրը Ուկրաինայի երկու քաղաքացի է դանակահարվել։ Նրանցից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ մոտակա հիվանդանոցում։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի։ Հաղորդվում է, որ 57-ամյա ռուսաստանցին փախուստի է դիմել, բայց հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է, որ նախնական տեղեկություններով՝ սպանվածները ուկրաինացի զինծառայողներ էին, որոնք Գերմանիայում բժշկական վերականգնողական կուրս էին անցնում։

Գերմանիայում ուկրաինացիների վրա հարձակումների մի քանի դեպք այս տարի տեղի է ունեցել։