Դիտվել է ջրի մակարդակի նվազում. «Հայհիդրոմետ»

Ժամը 20։00-ի դրությամբ առավոտվա համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում՝ Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, Ձորագետում` 50 սմ-ով, Փամբակում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով, հայտնում է «Հայհիդրոմետ»-ը։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով, Աղստև գետի Իջևան դիտակետում` բարձրացել 65 սմ-ով, Կիրանց գետի ավազանում`նվազել 85 սմ-ով։

Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի