Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս գրանցվել է երկաշարժ՝ 5,0 մագնիտուդով, այն զգացվել է Սյունիքում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ, հայտնում է Հայաստանի ՆԳՆ-ն։
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ։