Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը մեծ ակնկալիքներ չունի, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից հետո մարտի 1-ի դեպքերը լիարժեք կբացահայտվեն, եւ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
«Ես շատ լավատեսական սպասելիքներ չունեմ, որ վաղը գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը կամ Ոստիկանությունը լիարժեք բացահայտելու են կամ փորձելու են մարտի 1-ի դեպքերին լիարժեք օբյեկտիվ, անաչառ գնահատական տալ: Չի բացառվում, որ մեկ-երկու սպանություն կատարողի` ընդամենը կատարողի, կենթարկեն քրեական պատասխանատվության, այն էլ՝ չեմ կարծում, որ սպանության մեղադրանքով», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ջհանգիրյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի ակնկալում մարտի 1-ի իրադարձությունների անաչառ քննություն, Ջհանգիրյանը պատասխանեց, որ «դա միայն ցուցում տալով չէ». - «Եթե այդ ցուցումին համապատասխան փոխվի գլխավոր դատախազը, ոստիկանապետը, [Ազգային] անվտանգության ծառայության ղեկավարը, Հատուկ քննչական ծառայության ղեկավարը, քննչական խմբի ղեկավարը, իհարկե, այդ դեպքերի բացահայտման հավանականությունը կմեծանա: Բայց այն պաշտոնյաները, պաշտոնյաների ենթակաները, որոնք երեք տարի շարունակ աշխատել են հակառակ ուղղությամբ, ինչպե՞ս կարող են այդ նույն մարդիկ այսօր բացահայտել իրենց կոծկածը, թաքցրածը: Չէ՞ որ սպանությունը թաքցնելը, սպանության հանգամանքների կոծկելը, իրեղեն ապացույցների թաքցնելը, վերացնելը քրեորեն պատժելի արարքներ են»:
Սերժ Սարգսյանի հայտարարությունները Ջհանգիրյանը որակում է մարտիմեկյան դեպքերին տրված «քաղաքական գնահատական»: «Սա իշխանությունների խոստովանությունն է, որ այո, ընդիմությունը ճիշտ էր, «Մարտի 1»-ը չի բացահայտվել: Սերժ Սարգսյանից քաղաքական խիզախություն էր պահանջվում, որ նման հայտարարություն անի: Չէ՞ որ այդ ամենը կատարվել է նրա համախոհների, նրա ենթակաների կողմից: Չէ՞ որ հանցագործություն կատարող անձինք նույն բուրգի մեջ են… սա է խնդիրը: Մեզ համար դժվար է եղել հասնել այդ պահանջի իրականացմանը, երեք տարի է մենք դա ենք պահանջում: Չէր լինի որեւէ նման հայտարարություն, եթե չլիներ մեր շարժումը», - կարծում է ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավարը:
Մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում կարծիք էին հայտնում, որ առնվազն հատուկ միջոցներից զոհվածների սպանության հանգամանքները վաղուց արդեն հայտնի են, հայտնի են «Չերյոմուխա-7» կիրառած չորս ոստիկանները:
«Նրանք պետք է անհապաղ ձերբակալվեն», - ասաց հատուկ միջոցների կիրառումից զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: - « Չորսի անուն-ազգանուններն էլ գիտենք, զորամասերը գիտենք, գիտենք, թե քանի մետր հեռավորությունից են գնդակահարել մեր երեխաներին… ամեն ինչ բացահայտված է, եղբայր, գնացեք՝ ձերբակալեք»:
2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը մտավախություն հայտնեց, որ իշխանությունների հայտարարությունները ընդամենը «իմիտացիա» են: «Որովհետեւ մենք մի անգամ արդեն ականատես ենք եղել Փաստահավաք խմբի լուծարմանը, որը նախագահի հրամանով ստեղծվեց ու նախագահի հրամանով էլ լուծարվեց: Թեեւ մի բան ինձ դուր է եկել. վերջապես Հայաստանի Հանրապետության նախագահը իր բերանով հայտարարեց, որ «Մարտի 1»-ի էջը փակված չի, սպանությունները բացահայտված չեն: Այսինքն, եթե «Մարտի 1»-ը մինչեւ վերջ չբացահայտվի, նախագահի խոսքի կշիռը կերեւա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալլա Հովհաննիսյանը: