Ադրբեջանը Ղարաբաղի հարցի կարգավորման առաջխաղացման հույս է տեսնում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Մեդվեդեի ակտիվությունն արդեն արդյունքներ է տալիս:

«Նախագահների վերջին եռակողմ հանդիպումը Սոչիում առաջխաղացման հույս է առաջացրել», - ասել է Մամեդյարովը: