Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ուրբաթ օրը տեղի ունեցավ «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հայցով նախնական դատական նիստը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, օրաթերթը փորձելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներգրավել որպես վկա:
«Դիմել ենք Գլխավոր դատախազություն… Մենք խնդրել ենք, որպեսզի դատախազությունը Սերժ Սարգսյանի խոսքերի ճշմարտացիությունն ու իսկությունը պարզի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբաջանյանը` շարունակելով. - «Չի բացառվում, որ մենք անպայման միջնորդենք դատարանին, որպեսզի Սերժ Սարգսյանը գա եւ հաստատի կամ ներկայացնի իր դիրքորոշումը եւ այն փաստերը, որոնք նրա համար հիմք են ծառայել այդքան խիստ գնահատելու «Գլենդեյլ հիլզ»-ի աշխատանքը «Մուշ» թաղամասի դեպքում»:
«Գլենդեյլ հիլզ» ընկերությունը 2 միլիոն դրամ է պահանջում թերթից իր գործարար համբավը արատավորելու համար: Հայցը վերաբերում է «Ժամանակ» թերթի հրապարակմանը, որում նշվում էր, թե 2010 թվականի օգոստոսի 18-ին Գյումրիի «Մուշ – 2» թաղամասի նորակառույց շենքերի բնակարաններից մեկում առաստաղի փլուզումը տեղի է ունեցել հենց «Գլենդեյլ հիլզ»-ի մեղքով:
Պատահարից հետո Գյումրի այցելած նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել ընկերությանը` քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարելով, որ պետական միջոցներով կառուցված շենքի ներքին հարդարման աշխատանքներում «նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է»:
««Գլենդեյլ հիլզ»-ի ներկայացուցիչները փորձում են հերքել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, որ մենք գործում որպես ապացույց, որպես հիմք նաեւ ներկայացրել ենք: Պիտի փորձենք հաստատել ոչ միայն մեր տեղեկությունը, այլեւ պիտի օգնենք, որպեսզի Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատվեն», - ասաց Բաբաջանյանը:
Այսօր կայացած դատական նիստում «Գլենդեյլ հիլզ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սուքիասյանը, որպես ընկերության բարեխիղճ աշխատանքի ապացույց, ներկայացրեց «Մուշ-2» թաղամասի բնակիչների շնորհակալական նամակը եւ մի շարք լրատվամիջոցներում («Առավոտ», «Հրապարակ» եւ այլն) ընկերության վերաբերյալ դրական հրապարակումները:
Անցած տարվա պատահարից հետո, մինչդեռ, Գյումրիի «Մուշ – 2» թաղամասի բնակիչներից Արժիկ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանից ասել էր. - «Ամբողջ առաստաղը միանգամից իջավ ներքեւ… Լրիվ հրաշքով փրկվել ենք»:
Անցած ամիս «Գլենդեյլ հիլզ»-ի գործադիր տնօրեն Վահե Ալմոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «22 շենքի դեպքում հնարավոր չէ, որ չլինեն ինչ-որ խնդիրներ»:
Արման Բաբաջանյանը, «զավեշտական» որակելով հանդերձ «Գլենդեյլ հիլզ»-ի հայցը, այն դասում է վերջին շրջանում թերթերի դեմ սկսված հետապնդման շարքին եւ դիտարկում մեկ ընդհանուր քաղաքական համատեքստում:

Your browser doesn’t support HTML5