Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել այսօր զանգվածային ակցիաներ իրականացնել

Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստները կոչ են արել այսօր զանգվածային ակցիաներ իրականացնել` քաղաքական հետագա բարեփոխումների պահանջով:

Նախօրեին Սիրիայում վերացվեց շուրջ կես դար շարունակված արտակարգ դրության ռեժիմը, սակայն ընդդիմությունը դա բավարար չի համարում: Ընդդիմադիրները հանդես են գալիս քաղբանտարկյալների ազատ արձակման եւ երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջներով:

Սիրիայում ավելի քան մեկ ամիս շարունակվող զանգվածային ակցիաների հետեւանքով շուրջ 200 մարդ է զոհվել: