«Երկիր» օրաթերթի ներկայացուցիչները հինգշաբթի օրը կայացած դատական նիստում փորձեցին ապացուցել, որ թերթի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» հոդվածաշարում Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին վերաբերող որակումները զրպարտություն չեն, «հանրահայտ ճշմարտություն են» եւ գոյություն ունեն դրանք փաստող բազմաթիվ հրապարակումներ:
Արզաքանցյանը իր պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք է համարում իր հասցեին արված «ստիլյագ» բնորոշումը, ինչպես նաեւ «ինքնաթիռներով գեղեցկուհիներ է տանում բերում», «հայտնի է որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի», «խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» եւ «նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երեւացել ԱԺ-ում» արտահայտությունները: Նա դրա համար 3.8 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում թերթից:
«Երկիր»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ «ստիլյագ» ձեւակերպումը որեւէ բառարանում վիրավորական ենթատեքստ չունի: Իսկ որպես «ինքնաթիռներով գեղեցկուհիներ է տանում բերում» արտահայտության ապացույց «Երկիր»-ի փաստաբան Լիանա Գրիգորյանը վկայակոչեց նախ` ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի Հայաստան այցելությունը, որի հովանավորը եղել է հենց Արզաքանցյանը:
«Իսկ այն, որ պարուհին բավականին գեղեցիկ է, թերեւս ակնհայտ է», - ասաց փաստաբանը` հաջորդը մեջբերելով «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումն այն մասին, որ Արզաքանցյանը Ռուսաստանում մի երեկույթի ներկայացել է փարիզեցի դիզայներ Ալյոնա Վոլսկայայի հետ:
«Հայտնի է որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» արտահայտությունները «Երկիր»-ի ներկայացուցիչները փորձեցին հիմնավորել փոխկապակցված: Վկայակոչելով բազմաթիվ հրապարակումներ, ինչպես նաեւ տարիներ առաջ Մոսկվայի «Մետրոպոլ» համալիրի շենքում Արզաքանցյանի դեմ մահափորձի վերաբերյալ քրեական գործի նյութերը` փաստաբանը հայտարարեց. - «Տիգրան Արզաքանցյանը «Մետրոպոլ» խաղատուն այցելել է 33 անգամ, ի դեպ, սա հանրահայտ փաստ է, քանի որ նա մահափորձի հետ կապված քրեական գործով է դա ապացուցել: Մեկ տարվա մեջ 33 անգամը, ընդունեք, որ բավականին լուրջ այցելություն է, դրա շնորհիվ պատիվ է ունեցել ունենալու պլատինե քարտ»:
Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը հակադարձեց, թե դա դեռեւս չի նշանակում, որ կարելի դրա մասին գրել: «Երկիր»-ի խմբագիր Բագրատ Եսայանն էլ անիջապես արձագանքեց, թե «թերթը նրա համար է, որ գրի այն, ինչ կա»:
ԱԺ-ի նիստերին չներկայանալու մասին պնդումների առնչությամբ «Երկիր»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Արզաքանցյանը սա չի էլ հերքում: Եսայանը ընթերցեց «Հրապարակ» թերթի այսօրվա համարում Արզաքանցյանի հայտարարությունը, թե իր «լիշնի կյանքում ինչ ասես կարա անի»: Փաստաբան Լիանա Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ ԱԺ-ից ստացած գրավոր տեղեկանքում նշված է, որ «2007-ի սեպտեմբերից 2011-ի մարտն ընկած ժամանակահատվածում ԱԺ-ում տեղի է ունեցել 1630 գրանցում եւ քվեարկություն, Արզաքանցյանը բացակայել է 1371-ից»:
«Խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» ձեւակերպումը հիմնավորելու ժամանակ Եսայանը ընթերցեց նույն հարցազրույցում Արզաքանցյանի հետեւյալ հայտարարությունը. - «Ամենավատը գիտեք ինչն է, որ թերթերը գրում են ամենավատ պոզիտիվներից, պոզիտիվ բաներ են ման գալում-գտնում, իսկ իսկական, լավ լուրերով չեն զբաղվում»:
«Պոզիտիվը անգլերեն, ռուսերեն եւ մի քանի այլ լեզուներով ունի «դրական» իմաստ: Եթե մարդը չի հասկանում պոզիտիվ բառի իմաստը, ես սկսում եմ իսկապես կասկածել մեր գրածի իրականությանը համապատասխանելու մեջ` օտար լեզուների տիրապետելու մասին», - ասաց Եսայանը:
Եսայանն ու փաստաբանը միջնորդեցին Արզաքանցյանին հրավիրել դատարան` ցուցմունք տալու, որպեսզի պարզվի, թե «որ լեզվին է Արզաքանցյանը լավ տիրապետում»: Դատավորը մերժեց այս միջնորդությունը:
Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը նիստի ավարտին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պատասխանող կողմը որեւէ բան չապացուցեց եւ որեւէ կերպ չհիմնավորեց Արզաքանցյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին:

Your browser doesn’t support HTML5